Մեր մասին
Մենք ապահովում ենք կայուն ապագա որակյալ կրթության միջոցով
Մեր դպրոցը ապահովում է երեխաների համար անվտանգ, աջակցող և ստեղծագործական միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն ունի բացահայտելու իր կարողությունները, ստանալու բազմակողմանի գիտելիքներ և ձևավորվելու որպես գիտակից ու պատասխանատու քաղաքացի։
Մեր Առաքելությունը
Ուսման սեր և տաղանդների զարգացում՝ անվտանգ միջավայրում։
Մեր Տեսլականը
Կրթության առաջատար կենտրոն՝ միավորելով ավանդույթներն ու նորարարությունները
Ուսումնական Հնարավորություններ
- Հիմնական կրթության ծրագիր
- Լրացուցիչ խմբակներ և ակումբներ
- Օլիմպիադաների և մրցույթների նախապատրաստում
- Սպորտային և մշակութային նախագծեր
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի պատմությունը
«Գյումրու № 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ը կազմավորվել է 2003թ. Գյումրու №16, 7 և №14 լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցների միավորումից: Միավորման պահին դպրոցն ուներ 1600 աշակերտ և երեք դպրոցների ուսուցչական անձնակազմ: Տարիների ընթացքում ուսուցչական անձնակազմը վերածվեց կուռ, ամբողջական հանրույթի, որն աշխատում է սիրով և մեծ նվիրումով: Հարկ է նշել, որ այդ դպրոցները տվել են աշակերտներ, որոնք մասնակցել են ՀՀ- ի պատմության կերտմանը՝ ճարտարապետներ Ա. Թարխանյան, քանդակագործ Ֆ. Սողոյան, ՌԴ բանակի գեներալ Չոբանյան, գեներալ-գնդապետ Գ. Հակոբյան, գեներալ-մայոր Ա. Ղազարյան, բանաստեղծ Ռ. Դավոյան, ինչպես նաև պետական քաղաքական գործիչներ Մ. Մկրտչյան, Մ. Մուրադյան, Ա. Գոմցյան: ԳԱ ակադեմիկոսներ Լ. Հակոբյան, Ս. Հովհաննսյան: Այսօր էլ բարձր է դպրոցի գիտակրթական մակարդակը. ունենք գիտությունների 4 թեկնածու, I տարակարգ ունեցող 4 մանկավարժ, վաստակավոր, վերապատրաստող, «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի տարբեր տարիների պատվոգրերով, դիպլոմներով պարգևատրված ուսուցիչներ: Իսկ 2013թ. «Գյումրու № 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Կարապետյանը հաղթող ճանաչվեց «Տարվա լավագույն տնօրեն » հանրապետական մրցույթում: Դպրոցն ունի մեծ հաջողություններ կրթական, սպորտի և մշակութային ոլորտներում: Ունեցանք առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մասնակիցներ և դիպլոմակիրներ, ոսկեմեդալակիր շրջանավարտներ, որոնք իրենց ուսումը հաջողությամբ շարունակեցին մեր և արտասահմանյան (ՌԴ) բուհերում: Սպորտային ոլորտում ևս մեր սաները հաջողությամբ են հանդես գալիս՝ Հայաստանի դրոշը բարձր պահելով Եվրոպական և համաշխարհային մրցույթներում՝ հանձին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի: «Հայաստանի ձայն» նախագծի I հաղթողը դարձյալ մեր շրջանավարտ Մերի Մնջոյանն էր: Դպրոցը հաջողություններ ունի նաև այլ բնագավառներում՝ ասմունքի մրցույթներում բարձր տեղեր գրավողներ, շախմատի միջազգային մրցույթներում հաղթողներ: Դպրոցը հաջողությամբ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և ՀԿ-ների հետ՝ «Հայկական Կարիտաս», «Ջինիշյան հիմնադրամ», «Փյունիկ» ՀԿ և այլն: «Գյումրու № 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ն առաջիններից էր, մարզում, որ հաջողությամբ իրականացրեց և իրականացնում է ներառական կրթության ծրագիր. ունենք շուրջ 100 ներառված աշակերտ: 2014թ-ից դպրոցում մեծ հաջողությամբ գործում է նաև նախակրթարանը՝ 2 խմբով: Դպրոցի բարձր վարկանիշի մասին է խոսում նաև այն փաստը, որ արդեն մի քանի տարի շարունակ Շիրակի մարզում № 7 հիմն. դպրոցը ֆավորիտ է առաջին դասարանցիների թվով: «Գյումրու № 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի հանրույթը այսօր էլ աշխատում է մեծ եռանդով ու նվիրումով:
Խորհրդատվություն դպրոցի մասին
Եթե ցանկանում եք ավելին իմանալ մեր ծրագրերի, միջավայրի կամ գրանցման մասին, մեր մասնագետները պատրաստ են պատասխանելու ձեր հարցերին ու օգնելու ընտրություն կատարել՝ հաշվի առնելով ձեր երեխայի առանձնահատկությունները։
Մենք համառորեն աշխատում ենք յուրաքանչյուր աշակերտի՝ մասնագիտական կյանքին պատրաստելու ուղղությամբ
Մեր Մասին
Ղարիբջանյանի դպրոցը երկար տարիներ ապահովում է որակյալ կրթություն՝ միավորելով ավանդույթը և նորարարությունը երեխայի համակողմանի զարգացման համար:
Արագ հղումներ
Աշխատանքային ժամեր
- Երկ - Ուրբ:
- Շաբաթ:
- Կիրակի:
- 08:00 - 16:00
- Դասեր չկան
- Դասեր չկան
Բարի գալուստ Ղարիբջանյանի միջնակարգ դպրոց
Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։
