Գտնվելու վայրը

Գյումրի-Արմավիր մայրուղի N7
 

Զանգահարեք մեզ

077052211
077434743

Էլ․ փոստ

gharibjanyanschool@gmail.com
 

ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

Փորձառու մանկավարժներ և դաստիարակներ

Մեր ուսուցիչները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, որոնք վարժ տիրապետում են արդիական ուսուցման մեթոդներին և առանձնահատուկ ուշադրություն դարձնում յուրաքանչյուր աշակերտի անհատական կարիքներին։ Նրանք ոչ միայն գիտելիքներ են փոխանցում, այլ նաև ձևավորում ստեղծագործ մտածողություն և սեր սովորելու նկատմամբ։

Անահիտ Հակոբյան

Տնօրեն

Տնօրեն

Տնօրենի մասին

Անահիտ Աշոտի Հակոբյանը ծնվել է 1975 թվականին Գյումրիում։ 1997 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով ընդհանուր տեխնիկական առարկաների, աշխատանքի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ուսուցչի որակավորում։ 2019 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան՝ «Հանրային ֆինանսներ» մասնագիտությամբ։ Մանկավարժական գործունեությունը սկսել է 1997 թվականին՝ աշխատելով Գյումրու թիվ 42 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Հետագայում աշխատել է Գյումրու թիվ 25 միջնակարգ դպրոցում, իսկ 2005 թվականից՝ Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցում՝ զբաղեցնելով ուսուցչի, օպերատորի և էլեկտրոնային կառավարման ու դասավանդման ապահովման մասնագետի պաշտոններ։ 2024 թվականից զբաղեցնում է Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը։ Ունի դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրեր և գնումների համակարգողի որակավորում։ Մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ձեռնարկատիրական կրթության, կրթական կառավարման և հանրակրթության պետական նոր չափորոշիչների վերաբերյալ մասնագիտական վերապատրաստումների։

Վաղարշակ Խաչատուրի Յայլոյանը 2024 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողն է։ 1997 թվականից աշխատել է որպես դպրոցի տնօրեն։ Ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորում։ ՀՀ բազմակի չեմպիոն և գավաթակիր է, սպորտի վարպետության թեկնածու, Հայաստանի վոլեյբոլի հավաքականի նախկին անդամ։

Վաղարշակ Յայլոյան

Վարչատնտեսական մասի համակարգող

Կարեն Ժորայի Ստեփանյանը 2024 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողն է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Գյումրու թիվ 23 դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, թիվ 30 դպրոցում՝ որպես տնօրեն, իսկ Անիպեմզայի դպրոցում՝ տնօրենի պաշտոնակատար։

Կարեն Ստեփանյան

Վարչատնտեսական մասի համակարգող

Էմմա Վազգենի Զաքարյանը Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալն է։ Դպրոցում աշխատում է 1992 թվականից։ 1984 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը։ Դասավանդում է աշխարհագրություն։ Աշխատել է որպես կրթական աջակցությունների գծով կազմակերպիչ և ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն։

Էմմա Զաքարյան

Տնօրենի տեղակալ

Ռիմա Տարոնի Խաչատրյանը 2023 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի անձնակազմի կառավարման մասնագետն է։ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում ստացել է հայոց լեզվի և գրականության բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։ Մասնակցել է գործավարության և աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ վերապատրաստումների։

Ռիմա Խաչատրյան

Անձնակազմի կառավարման մասնագետ

Որակավորված ուսուցիչներ

Ամալյա Սարգիսի Բարսեղյանը 2021 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Մասնակցել է ԿԶՆԱԿ-ի վերապատրաստումներին։

Ամալյա Բարսեղյան

Հայոց լեզու և գրականություն

Ժաննա Էմիլի Չավուշյանը 2013 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի է։ 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը։ Մասնագիտությամբ աշխատում է 1996 թվականից։ Անցել է քիմիայի կամավոր ատեստավորում։

Ժաննա Չավուշյան

Քիմիա և կենսաբանություն

Լենա Հարությունյանը 2010 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է, 2021 թվականից՝ հումանիտար առարկաների մեթոդական միավորման նախագահ։ Ունի բանասիրության մագիստրոսի աստիճան։ 2025 թվականին մասնակցել է կամավոր ատեստավորմանը։

Լենա Հարությունյան

Հայոց լեզու և գրականություն

Նելլի Լևոնի Գևորգյանը ֆիզկուլտուրայի ուսուցչուհի է, աշխատում է 2013 թվականից։ 2009 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով բակալավրի աստիճան։ Մասնակցել է «Առողջ ապրելակերպ» խմբակի վերապատրաստումներին։

Նելլի Գևորգյան

Ֆիզկուլտուրա

Աննա Մկրտչյանը 2024 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցում աշխատում է որպես ուսուցչի օգնական։ 2013 թվականին ավարտել է Հայ-Բուսակ համալսարանը՝ ստանալով բանասիրության բակալավրի աստիճան։ Աջակցում է ուսումնական գործընթացի կազմակերպմանը և մասնակցում կրթադաստիարակչական աշխատանքներին։

Աննա Մկրտչյան

Ուսուցչի օգնական

Հայկանուշ Բեկլարյանը Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Ավարտել է Վարդենիսի մանկավարժական ինստիտուտը և Ստեփանակերտի պետական համալսարանը։ Նախկինում դասավանդել է Խնկավանի և Վաղուհասի դպրոցներում։

Հայկանուշ Բեկլարյան

Մաթեմատիկա

Սյուզաննա Գևորգյանը 2014 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի դասվար է։ Ունի մանկավարժության և հոգեբանության բակալավրի ու մանկավարժության մագիստրոսի աստիճաններ։ Մասնակցել է հեռավար ուսուցման, բուլինգի կանխարգելման, դրական ծնողավարության և դասերի պլանավորման վերապատրաստումների։

Սյուզաննա Գևորգյան

Դասվար

Ցողիկ Վասպուրի Պապանյանը 2023 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի է։ Շիրակի պետական համալսարանում ստացել է անգլերեն լեզվի և գրականության բակալավրի ու մագիստրոսի աստիճաններ։ Անգլերեն է դասավանդել նաև Ոսկեհասկի և Ախուրիկի միջնակարգ դպրոցներում։

Ցողիկ Պապանյան

Անգլերեն

Հարություն Զիլֆիմյանն ունի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչի որակավորում։ Մաթեմատիկա է դասավանդել Գյումրու թիվ 42 և թիվ 20 դպրոցներում։ Մասնակցել է ֆիզիկայի լաբորատոր սարքավորումների կիրառման և դասավանդման ու ուսումնառության մեթոդների վերապատրաստումների։

Հարություն Զիլֆիմյան

Ֆիզիկա և մաթեմատիկա

Կարինե Քոչոյանը 2008 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի է։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ 2024 թվականին կամավոր ատեստավորումն անցել է 95% արդյունքով, 2025 թվականին ստացել է երրորդ աստիճանի տարակարգ։

Կարինե Քոչոյան

Պատմություն

Նինա Անդրեյի Ստեփանյանը 2024 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի էլեկտրոնային կառավարման, դասավանդման և ապահովման մասնագետ է։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական քոլեջը՝ հայոց լեզվի և գրականության մասնագիտությամբ։ Աշխատել է որպես դաստիարակ և դասվար, անցել համակարգչային դասընթացներ։

Նինա Ստեփանյան

ԷԿԴԱ մասնագետ

Արտյոմ Ժորայի Ստեփանյանը 2000 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի զինղեկն է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ նախնական զինվորական ուսուցում և ֆիզդաստիարակություն մասնագիտությամբ։ Ծառայել է ՀՀ զինված ուժերում, ունի ավագ լեյտենանտի կոչում։ Նախկինում դասավանդել է Գյումրու թիվ 42 դպրոցում։

Արտյոմ Ստեփանյան

Զինղեկ

Ելիզավետա Ջանիբեկի Մարուքյանը 2003 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Ղեկավարում է ԲՏՃՄ մեթոդական միավորումը, մասնակցել է առարկայական ծրագրերի մշակմանը և մասնագիտական վերապատրաստումների։

Ելիզավետա Մարուքյան

Մաթեմատիկա

Մարինե Սերյոժայի Կոջիբրոյանը 1996 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի դասվար է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Նախկինում աշխատել է Մուսայելյանի միջնակարգ դպրոցում։ Ղեկավարում է տարրական դասարանների մեթոդական միավորումը և մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների։

Մարինե Կոջիբրոյան

Դասվար

Սոնյա Ազատի Ղուկասյանը 1985 թվականից աշխատում է Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար։ 1974 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1974–1985 թվականներին աշխատել է Ղարիբջանյանի մանկապարտեզում՝ որպես վարիչ։

Սոնյա Ղուկասկան

Դասվար

Հերմինե Կարապետի Խուրշուդյանը 2024 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի ուսուցչի օգնական է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով անգլերեն լեզվի և գրականության բակալավրի աստիճան։ Աջակցում է ուսուցիչներին և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին։

Հերմինե Խուրշուդյան

Ուսուցչի օգնական

Անետա Մկրտիչի Մելքոնյանը ծնվել է 1993 թվականին Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղում։ 2014 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ղարիբջանյանի դպրոցում։

Անետա Մելքոնյան

Ռուսաց լեզու և գրականություն

Լիլիթ Գևորգի Մացոյանը 2012 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։ Գիտական հոդվածի համահեղինակ է։ Մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների։

Լիլիթ Մացոյան

Հայոց լեզու և գրականություն

Կարինե Սերգեյի Մկրտչյանը 1995 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի է։ Ավարտել է Հյուսիս-Օսեթական պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Դասավանդել է նաև Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցում։ Դասավանդման նոր մեթոդների փորձագետ-վերապատրաստող է։

Կարինե Մկրտչյան

Ռուսաց լեզու

Գոհար Կարենի Հովհաննիսյանը 2023 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի հոգեբանն է և «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի ղեկավարը։ Շիրակի պետական համալսարանում ստացել է բանասիրության բակալավրի և հոգեբանության մագիստրոսի աստիճաններ։

Գոհար Հովհաննիսյան

Հոգեբան

Սահկանուշ Համբարձումի Խաչատրյանը 2008 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի դաստիարակ է։ Ավարտել է Գյումրու մանկավարժական ուսումնարանը։ Նախկինում աշխատել է Ղարիբջանյանի մանկապարտեզում՝ որպես վարիչ, իսկ 1994 թվականից՝ միջնակարգ դպրոցում՝ որպես գրադարանավար։

Սահկանուշ Խաչատրյան

Դաստիարակ

Հեղնար Մանթաշի Նալբանդյանը 1993 թվականից Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի դասվար է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ուսումնարանը և մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով տարրական կրթության մանկավարժության բակալավրի աստիճան։ Մասնակցել է ներառական կրթության և մասնագիտական վերապատրաստումների։

Հեղնար Նալբանդյան

Դասվար

Մեր Մասին

Ղարիբջանյանի դպրոցը երկար տարիներ ապահովում է որակյալ կրթություն՝ միավորելով ավանդույթը և նորարարությունը երեխայի համակողմանի զարգացման համար:

Բարի գալուստ Ղարիբջանյանի միջնակարգ դպրոց

Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Scroll to Top